• Wiki_camp_logo
  • Wiki_camp_edit
  • Wiki_camp_LEARN
  • Wiki_camp_LEARN2

Վիքիճամբարը «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի կողմից կազմակերպվող գիտակրթական ճամբար է: Այն 14-20 տարեկան այն պատանիների և երիտասարդների համար է, ովքեր ցանկանում են սովորել խմբագրել Վիքիպեդիայում և Վիքիբառարանում կամ արդեն վիքիխմբագիրներ են: 14 օրվա ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում  և Վիքիբառարանում ստեղծում են հոդվածներ, կատարում թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից, այցելում Հայաստանի պատմական հուշարձաններ, ծանոթանում Հայաստանի պատմությանն ու մշակույթին։ Ճամբարի ընթացքում կազմակերպվում են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։ Պարուսույցի և երգուսույցի հետ ճամբարականները սովորում են հայկական ժողովրդական և ավանդական պարեր, հայերեն երգեր։

2016 թվականի 9-14 տարեկան պատանիների ճամբարը տեղի կունենա Աղվերանի «Ոսկե Գետակ» հանգստայան տանը, հունիսի 27- հուլիսի 6 ժամանակահատվածում, իսկ երիտասարդ Վիքիպեդիստների համար նախատեսված ճամբարը՝ հուլիսի 27- օգոստոսի 6 ժամանակահատվածում, Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տանը։